ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հիմա Հայաստանում մեկ լեգիտիմ բան կա՝ փաշինյանին իշխանությունից հեռացնելու պահանջը

Հիմա Հայաստանում մեկ լեգիտիմ բան կա՝ փաշինյանին իշխանությունից հեռացնելու պահանջը
10.05.2024 | 11:18

Այն մասին, թե ինչու նիկոլ փաշինյանի և նրա գլխավորած թայֆայի իշխանությունը լեգիտիմ չի:

Սրան անդրադառնում եմ այն պարզ պատճառով, որ դրանք ինչ-որ ֆլեշ-մոբ էին արել ֆեյսբուքում, թե բա՝ լեգիտիմ վարչապետ...

փաշինյանը կամ իր իշխանությունը լեգիտիմ չէ հետևյալ պարզ պատճառներով.

1 Եթե անգամ համարենք, որ 2021-ի խայտառակ «ընտրությունները» ընտրություն էին, միևնույն է, նիկոլ փաշինյանին ու նրա քպ-ին ոչ մեկը մանդատ չի տվել, որ նա Արցախն ուրանա, հանձնի, ապա սկսի ՀՀ տարածքները հանձնել, ըստ որում՝ պատերազմով սպառնալով... Հայաստանի ժողովրդին:

1.1 նիկոլ փաշինյանի ու քպ-ի 2021թ. նախընտրական ծրագրում չկա ոչ մի կետ առ այն, որ ա) պիտի ուրանան Արցախը, բ) պիտի փչացնեն հարաբերությունները Ռուսաստանի, Իրանի հետ, պիտի սառեցնեն ՀԱՊԿ-ում ՀՀ անդամակցությունը և այսպես շարունակ:

1.2 ՀՀ կառավարության 2021-26թ.թ. ծրագրում, որը պաշտոնական գործող փաստաթուղթ է, Արցախի վերաբերյալ նշված է ինքնորոշման իրավունքի իրացման մասին, այլ ոչ թե՝ Արցախն ուրանալու, էլի բաներ են նշված, որոնց տրամագծորեն հակառակն են արել և անում նիկոլ փաշինյանն ու նրա կառավարությունը:

Այս ամենը նրանց հիմնովին զրկում է լեգիտիմությունից:

Հիմա, որ ասում են՝ լեգիտիմ, ժողովրդի քվեո՜վ... Ստո՛պ: Ժողովրդի փոքր մասը, ի դեպ, ընտրությունների մասնակիցների հազիվ 50 տոկոսը (թող 51 լինի) քվե տվել է մի ծրագրի ու խոստման համար, բայց իշխանության գալով՝ արվել է տրամագծորեն դրա հակառակը: Էլ ի՞նչ լեգիտիմ:

2 Լեգիտիմությունը (եթե կասկածում եք, կարող եք պրոֆեսիոնալ քաղաքագետներին հարցնել) միայն օրինական ընտրվելը կամ ընտրված համարվելը չի: Լեգիտիմությունը, եթե հակիրճ, ժողովրդի, հասարակության համաձայնությունն է, որ այս կամ այն գործիչը, ուժը, իրեն կառավարի, կամ համաձայնությունն է պետական իշխանության հետ, այդ իշխանության ընդունած որոշումներին հնազանդությունը: Բացահայտ տեսնում ենք, որ այդ պարագաներն այլևս առկա չեն: Լեգիտիմությունն այն է, որ կառավարվողները ընդունում են կառավարողի կողմից իրենց կառավարելը, անկախ այն բանից, թե այդ կառավարիչն ինչպես է հայտնվել այդ դիրքում՝ համաժողովրդական ընտրություններո՞վ, հեղափոխությամբ ժառանգական իրավունքո՞վ, թե՞ այլ տարբերակով :

Բոլոր սոցհարցումները, բոլոր ուսումնասիրությունները, պարզ ընթացիկ դիտարկումները հուշում են, որ հասարակության ճնշող մեծամասնությունը ա) չի ընդունում նիկոլ փաշինյանի իշխանությունը, կառավարումը, բ) կտրականապես դեմ է բոլոր այն քայլերին, որոնք անում է նա, որպես երկրի կառավարիչ:

Ի դեպ, որքան ցածր է իշխանության լեգիտիմությունը, այնքան մեծանում է այդ իշխանության կողմից ռեպրեսիվ միջոցների դիմելու անհրաժեշտությունը, այնքան ավելի է իշխանությունը հենվում ուժային ճնշման վրա: Այսօրվա «փաշինյանական» Հայաստանը դրա քրեստոմատիկ նմուշ է, որպես բացարձակ ու զզվելի ոստիկանապետություն: Պատահական չէ, որ այսօր իրար հերթ չտալով, փաշինյանի աած-ն, նգն-ն և այլ ռեպրեսատորներ սպառնալիքներով հայտարարություններ էին անում: Լեգիտիմ չլինելու ևս մեկ հուժկու ապացույց:

3 նիկոլ փաշինյանը լեգիտիմ չէ, քանի որ նա, որպես ՀՀ իշխանություն, ոչ թե ապահովում է Հայաստանի ամբողջականությունն ու բնակչության, երկրի անվտանգությունը, այլ ամենաուղիղ սպառնալիքներ է ստեղծում այդ առումով, ավելին՝ Հայաստանի բնակչությանը սպառնում է պատերազմով:

Հա, հնարավոր է, որ փաշինյանն ինչ-որ ժամանակ լեգիտիմ եղել է (2018-ի մայիսից մինչև հոկտեմբեր), բայց դրանից հետո նա միայն մսխել է այդ լեգիտիմությունը, այն հասցրել է իր սիրելի 0-ական կետին:

Հիմա Հայաստանում մեկ լեգիտիմ բան կա՝ փաշինյանին իշխանությունից հեռացնելու պահանջը (անհրաժեշտությունը):

Արմեն Հակոբյան

Դիտվել է՝ 920

Մեկնաբանություններ